Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը կողմնակալ է որակում Եվրոպական խորհրդարանի բանաձևը

Հոկտեմբեր 25,2024 11:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ազատություն». Բաքուն կողմնակալ է որակում Եվրախորհրդարանի կողմից երեկ ընդունված բանաձևը։

Ադրբեջանի Միլի մեջլիսը հայտարարել է, թե Եվրախորհրդարանը, մի կողմ դնելով բոլոր խնդիրները, «կրկին հարձակվել է Ադրբեջանի վրա»։

Բաքուն «ընտելացել է ադրբեջանական ժողովրդի օրինական ակնկալիքների նկատմամբ Եվրախորհրդարանի արհամարհական վերաբերմունքին», հայտարարել է Բաքվի խորհրդարանը՝ նշելով, թե հնարավոր չեղավ հաշտվել այն մտքի հետ, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի և «հակաահաբեկչական միջոցառումների» արդյունքում ապահովեց իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։

Ընդգծելով, որ բանաձևը «պարունակում է փաստեր, անհեթեթ հայտարարություններ, մեղադրանքներ, սպառնալիքներ ու կեղծ տեղեկությունների վրա հիմնված պահանջներ»՝ Բաքուն այն համարել է մի փաստաթուղթ, որտեղ հավաքվել են «Բաքվի դեմ գործող տարբեր շահագրգիռ խմբերի կողմից կիրառվող թեմաներ և ճնշման գործիքներ»։

Բաքուն սա իր ներքին գործերին միջամտելու փորձ է որակել։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031