Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը
Շնորհակալություն Ղազախստանի Հանրապետությանը բարձր ընդունելության ու գնահատանքի համար:
Սա ի՛մ մրցման դաշտն էր, որտեղ կարողացա հաղթել ու ծածանել ԵՌԱԳՈՒՅՆԸ:
Հատուկ «խելացիների» համար. սա երգի միջազգային մրցույթ էր, որտեղ 19 երկիր էր մասնակցում:
Բոլորը երգել են ղազախերեն ստեղծագործություններ, ես՝ Էստրադային ժանրի գեղեցիկ մի երգ, որը կոչվում էր «Հայրենիք»:
Ի դեպ՝ երգի հեղինակը ժյուրիի նախագահն էր՝ որն էլ հանձնեց ինձ մրցանակը:
Սա ԲԱՑԱՌԱՊԵՍ արվեստի ու երգի մրցույթ է եղել ու որևէ ենթատեքստ չկա ու չի կարող լինել, քանի որ պրոֆֆ մասնագետներ էին աշխատում:
Շնորհակալ եմ Ձեզ՝ ադեկվադ ու ճիշտ գնահատականի համար:
Կարդացեք նաև
Ինչպես որ միշտ՝ այս անգամ ևս երգարվեստի շրջանակներում ներկայացրել եմ Հայաստանը պատվով ու հաղթանակած վերադառնում եմ: