Լրահոս
Օրվա լրահոսը

3+3 ձեւաչափով ստամբուլյան հանդիպման մասին Իրանում շրջանառվում են տարաբնույթ տեսակետներ. «Ազգ»

Հոկտեմբեր 25,2024 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

3+3 ձեւաչափով ստամբուլյան հանդիպման մասին Իրանում շրջանառվում են տարաբնույթ տեսակետներ: Ադրբեջանում Իրանի նախկին դեսպան, ներկայում Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Մոհսեն Փաք-այինը, որն իր երբեմնի դիվանագիտական առաքելությունից ելնելով շարունակում է պահպանել ադրբեջանանպաստ կողմնորոշումը, խիստ դրական է գնահատում միջոցառումը եւ ուրախությամբ արձանագրում, որ հանդիպման ժամանակահատվածը ճիշտ էր ընտրված, քանի որ Ադրբեջանն ու Հայաստանը գրեթե կանգնած են «խաղաղության» պայմանագրի ստորագրման շեմին: Նա, առանց հիմնավոր փաստեր ներկայացնելու, խոսում է նաեւ Արցախն Ադրբեջանին հանձնվելուց հետո Սյունիքից պատերազմի վտանգը վերանալու եւ արցախահայերի իրավունքները հարգելու մասին:
Նշված ձեւաչափով անցկացված միջոցառման մասին ավելի իրատեսական գնահատականներով է հանդես եկել իրանցի մեկ այլ վերլուծաբան Մոհամմադռեզա Դամավանդին:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածությանը, նա 3+3 ֆորմատի գնահատականը թողնում է ապագային, թե որքանով այդ ձեւաչափին կհաջողվի բացառել պատերազմի վտանգը:

Դամավանդին նաեւ վստահ չէ, որ Հայաստանն ու Ադրբեջանը կանգնած են խաղաղության փաստաթղթի ստորագրման շեմին, քանի որ հակամարտ կողմերի միջեւ համաձայնության գալու գլխավոր հանգույցը, այսպես կոչված՝ «զանգեզուրյան» միջանցքի հարցը դեռեւս շարունակում է խնդրահարույց մնալ:

Դամավանդին տեսակետ է հայտնում, որ այս հանդիպման ընթացքում նույնպես «միջանցքի» հարցը չէր կարող լուծում ստանալ, քանի որ, բացի հանդիպմանը մասնակցող երկրներից տվյալ հարցով հետաքրքրված են նաեւ ուրիշ արտառեգիոնալ խաղացողներ:

Կա տեսակետ, որ Հարավային Կովկասում երեք հիմնական խաղացողների ու տարածաշրջանի պետությունների այս կամ այն ձեւաչափով համագործակցության գաղափարն առաջ է քաշվել Թուրքիայի նախաձեռնությամբ՝ նախագահ Էրդողանի համառ ջանքերի շնորհիվ:

Իրականում այս գաղափարի հեղինակն իրանական կողմն է, որի մասին դեռեւս 2001 թվականի հուլիսին հայտարարել է ԻԻՀ ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Հասան Ռոհանին՝ Իրանի հեռուստատեսությանն իր՝ Հայաստան, Վրաստան եւ Ադրբեջան վեցօրյա այցելության արդյունքներին անդրադառնալով: Նա ասել է. «Ես երեք հանրապետությունների իշխանությունների հետ բանակցություններ վարեցի տարածաշրջանային անվտանգության նոր համակարգ ձեւավորելու մեր երկրի պլանների շուրջ, որոնց հիմքում դրվում է «3+3» բանաձեւը»:

Գրիգոր ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031