Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն առանձնազրույց են ունեցել ԲՐԻԿՍ + գագաթնաժողովի շրջանակում:
Սա նրանց առաջին շփումն է հարաբերությունների սրացումից և Մինսկ հայ պաշտոնյաների այցելելու արգելքից հետո:
Լուկաշենկոն այս տարվա մայիսին այցելել էր Բաքու, այդ այցի ժամանակ հայտնի դարձավ, որ մինչև 2020 թվականի պատերազմը նա Ալիևի հետ քննարկել էր ադրբեջանական կողմի հաղթելու շանսերը։ Մինչ այս բացահայտումը, հայտնի էր, որ Բելառուսը Ադրբեջանին զենք վաճառող երկրներից մեկն է։
Դժգոհելով Ադրբեջանում Բելառուսի նախագահի հայտարարությունից՝ Հայաստանի վարչապետն էլ հայտարարեց, որ Բելառուս այլևս երբեք չի այցելի, քանի Բելառուսում նախագահ է Լուկաշենկոն: «Եվ ընդհանրապես հայտարարում եմ, որ այս պահից Հայաստանի Հանրապետության ոչ մի պաշտոնական ներկայացուցիչ Բելառուս չի այցելի», – ասաց Փաշինյանը: