Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է տեղի ունենալու Գյումրիում. Կարեն Մալխասյան

Հոկտեմբեր 24,2024 22:20

Մինչև Բալասանյան դաշինքի ավագանու անդամների կողմից մանդատները վայր դնելը կոռեկտ չէի համարում խոսել այս թեմայի շուրջ, բայց քանի որ վերջին օրերին գյումրեցիները շատ են հարցնում, թե սրա վերջը ինչ բդի էղնի, փորձեմ հակիրճ պարզաբանել։

Բալասանյան դաշինքի կողմից ավագանու անդամների, այդ թվում համայնքի ղեկավարի կողմից մանդատները վայր դնելու դեպքում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ ավագանու կողմից (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 142.3):

Սահմանված կարգով ավագանու նիստը գումարելուց հետո եթե երկշաբաթյա ժամկետում համայնքի ղեկավար չի ընտրվում, կառավարությունը վաղաժամկետ դադարեցնում է ավագանու լիազորությունները (ՀՀ ՏԻՄ օրենք, հոդված 69):

Ավագանու լիազորությունները դադարեցնելուց հետո ԿԸՀ նշանակում է արտահերթ ընտրություններ ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 40 օր հետո` առավել ուշ կիրակի օրը (ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 128):

Այսինքն` վերը նշված զարգացումների դեպքում, արտահերթ ընտրությունները տեղի են ունենալու դեկտեմբերի  վերջ կամ հունվարի սկիզբ(կախված մանդատները վայր դնելու օրվանից)։

Մինչ նոր ավագանու ձևավորումը, գործող ավագանին շարունակելու է իր գործունեությունը։

Համամասնական ընտրակարգով ընտրված համայնքներում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակման լիազորություն կառավարությունը չունի(օրենքը չի կարգավորում)։

Այսինքն, Գյումրիում համայնքի ղեկավարի պաշտոնակատարի նշանակումը կլինի ոչ իրավաչափ։

 

Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031