«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի քանի օրից լրանում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի ողբերգության 25-րդ տարելիցը։
Ակնհայտ է, որ այն ծանր հետք թողեք Հայաստանի զարգացման հետագա ընթացքի վրա։ Միևնույն ժամանակ, որևէ տեղաշարժ չարձանագրվեց գործի բացահայտման ուղղությամբ և 25 տարի անց պաշտոնապես հայտնի է այն, ինչ հայտնի էր ահաբեկչությունից 25 րոպե անց։
2018թ․-ից հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել էր «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացման և ահաբեկչության կազմակերպիչներին բացահայտելու հնարավորությունների մասին։ Սակայն, փաստորեն բացի իր քարոզարշավի թեմա օգտագործելուց, որևէ արդյունք մինչև այժմ չի արձանագրվել։
Կարդացեք նաև
Ստացվում է, որ կամ «հոկտեմբերի 27-ի» գործով պատվիրատուներ և այլ կազմակերպիչներ չկան, կամ Նիկոլ Փաշինյանը նույնպես շահագրգռված չէ գործի ամբողջական բացահայտման գործում։
Այս կապակցությամբ դիմել եմ Գլխավոր դատախազություն՝ տեղեկություն ստանալու «հոկտեմբերի 27-ի» գործի վերաբացված մասի քննության ընթացքի վերաբերյալ»։