Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ժողովրդի պահանջով է ստեղծվել ազգային տրիբունալը. պահեստազորի սպա

Հոկտեմբեր 24,2024 21:55

Համահայկական ճակատի առաջնորդ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի թիմակիցներից Պահեստազորի սպա Արսեն Վարդանյանն այսօր Կառավարության շենքի դիմաց հայտարարեց, որ այսօրվա իշխանությունների խմբակի գործողություններն ապօրինի են եւ ժողովրդական պահանջ կա նրանց հեռացնելու:

«Մեզ հորդորում են, որ Սահմանադրական կարգը չխախտենք, բայց ամենաառաջին Սահմանադրական կարգ խախտողը դուրս է գալիս ՀՀ կառավարությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Արսեն Վարդանյանը:

Հարցին, թե ինչ է իրենից  ներկայացնում ազգային տրիբունալը, որը ստեղծվել է Համահայկական ճակատի կողմից, ի պատասխան՝ Վարդանյանն ասաց. «Եղել է ժողովրդական պահանջ, ժողովուրդն է դիմել նամակով հարցերի շուրջ,   քննարկվել է: Դեռ մեր անելիքները բոլորովին չենք բացում, ունենք մեր ժամանակային ու ճանապարհային քարտեզը, բոլորդ կիմանաք»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031