Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
Այսօր կառավարության շենքի դիմաց, երբ «Համահայկական ճակատի» անդամներն ու պատերազմից հետո անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ցույց էին անում, Աստվածաշունչը ձեռքին մի տղամարդ հայտնվեց: Նա սկսեց քարոզչությամբ զբաղվել՝ կոչ անելով մարդկանց ապաշխարել, քանի որ վտանգը մոտ է:
«Սիրելի հայրենակիցներ, այսօր 24-րդ օրն է՝ ես հորդորում եմ ՝ապաշխարեցեք, վտանգ է գալիս… խոնարհվեցեք, Տերը կոչ է անում, որ ազգովի ապաշխարենք, հաշտվեցեք Աստծո հետ, քնից արթնացեք… »,- քարոզում էր անհայտ տղամարդը: Նրան ոստիկանները հեռացրին կառավարության շենքի դիմացից:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: