«Համահայկական ճակատ» շարժման անդամներից մեկն այսօր կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց, որ իրենց շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը հետախուզման մեջ չէ:
«Ինքը հետախուզման մեջ չի գտնվում: Երբ պաշտոնից ազատվել է, ինքը տեղեկացրել է նման ապիկար վարչապետին, որ ինքը երկրից դուրս է գալիս, ինքն ասել է՝ ՀՀ քաղաքացի ես, որտեղ կուզես, կբնակվես: Կրկին ասում եմ՝ գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը չի գտնվում հետախուզման մեջ ու չգիտեք էլ՝ ինքը որտեղ է գտնվում, Ռուսաստանո՞ւմ, թե՞ Հայաստանում»:
Նա նաեւ ասաց, որ Քննչական կոմիտեում իրեն ստիպում էին, որ «գրեմ գեներալ Կարապետյանի վրա: Իրենց պես ստեր հորինեի կամ նկարչությամբ զբաղվեի: Իրենք ինձնից համապատասխան պատասխանը ստացան»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ