Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախցի բազմազավակ մոր բարձրացրած հարցն այսօր մտահոգում է արցախցի մի շարք ընտանիքների». «Ապառաժ»

Հոկտեմբեր 24,2024 18:47

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապառաժ». 5 անչափահաս երեխաների մայր Մարինե Աթաբեկյանը Մարտակերտ քաղաքից է տեղահանվել։ Բռնատեղահանված ընտանիքն ապրում է Շիրակի մարզի Արթիկ քաղաքում։

Բազմազավակ մայրն աշխատում է ջերմային տնտեսությունում, ամուսինը մշտական աշխատանք չի կարողանում գտնել։ Մարինեի անվամբ սեփականություն լինելու պատճառով ընտանիքի անդամները մասամբ են օգտվում 40+10 հազար դրամ աջակցությունից։ Ստանում են ընդամենը կոմունալ ծախսերի համար նախատեսված աջակցությունը։

-Երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ տարհանվեցինք Արցախից, ժամանակավոր հաստատվեցինք Արթիկի հյուրանոցներից մեկում։ Որոշ ժամանակ հետո մեզ ասացին, որ պետք է ազատենք հյուրանոցները։ Կանգնել էի դժվար կացության առաջ, չգիտեի երեխաներիս հետ ուր գնալ։ Մեր ընտանիքի մտերիմներից մեկի միջնորդությամբ մեզ համար մի փոքրիկ տնակ ձեռք բերվեց, ինչի համար ես անչափ երախտապարտ եմ բարի մարդկանց։

7 շնչից բաղկացած մեր ընտանիքն ապրում է ընդամենը 64 քառ․ մետր մակերեսով բնակարանում։ Մեծ երեխաս 17 տարեկան է, փոքրս՝ 6։ Որպես սեփականություն ունեցող ստանում եմ միայն կոմունալ ծախսերի համար նախատեսված 10 հազարական դրամ աջակցությունը, երեխաներս նույնպես, մինչդեռ 40+10 աջակցության ծրագրի համաձայն այն անձինք, ովքեր ՀՀ-ում չունեն սեփականություն կամ ունեն բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակվելու համար նախատեսված միայն մեկ անշարժ գույք և այդ բաժնեմասին համապատասխան մակերեսը փոքր է 20 քառակուսի մետրից պետք է ստանան 50 հազարական դրամ աջակցությունը։

Շիրակի մարզում զբաղվածության խնդիրը համատարած է, այստեղ շատ դժվար է աշխատանք գտնել։ Մի կերպ ենք ապրում, հազիվ հասցնում եմ կերակրել երեխաներիս։

Ըստ շրջանառվող լուրերի՝ 2025-ի հունվարից չենք ստանալու անգամ կոմունալների համար տրվող աջակցությունը, քանի որ սեփականություն ունենք։ Չգիտեմ՝ վերջնական ինչ որոշում է ընդունելու ՀՀ կառավարությունը, սակայն մի բան ակնհայտ է․ ընտանիքս կանգնելու է դժվար իրավիճակում։ Չգիտեմ՝ ինչպես պետք է կերակրեմ 7 երեխաներիս ու վճարեմ կոմունալ ծախսերը»,- ասում է Մարինեն։

Արցախցի բազմազավակ մոր բարձրացրած հարցն այսօր մտահոգում է բոլոր արցախցիներին։

Կարինե Բախշիյան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031