Լրահոս
Օրվա լրահոսը

Բնորոշն այն է, որ Բաքու հրավիրված կրոնական առաջնորդներին և գիտնականներին չի անհանգստացրել, որ նախաձեռնության հեղինակը բացահայտ հակակրոնական կեցվածք ունեցող երկիր է. Գևորգ Դանիելյան

Հոկտեմբեր 24,2024 18:12

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը

Բաքվին հաջողվել է նոյեմբերի 5-7-ը համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողով կազմակերպել՝ 200 կրոնական գործիչների և գիտնականների մասնակցությամբ: Նախատեսվում է նաև նրանց այցն օկուպացված Արցախ:

Բնորոշն այն է, որ հրավիրված կրոնական առաջնորդներին և գիտնականներին առանձնակի չի անհանգստացրել, որ այս նախաձեռնության հեղինակը բացահայտ հակակրոնական կեցվածք ունեցող երկիր է, և նախաձեռնությունը միայն այդ երկրի իշխանությանն է պետք՝ իրենց ոճրագործությունները նաև կրոնական առաջնորդների ու գիտնականների միջոցով իբր սրբագրելու համար, այլ կերպ ասած՝ իրենք կամա, թե ակամա ընկալվում են սոսկ որպես քաղաքական գործիք:

Հ.Գ. Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին 2-րդը նոյեմբերին Բաքվում կայանալիք համաշխարհային կրոնական առաջնորդների գագաթնաժողովին մասնակցելու հրավեր չի ստացել, ինչը ևս սպասելի էր ….

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031