Լրահոս
Օրվա լրահոսը

«Գոլդեն փելիս»-ի սեփականատեր Նարեկ Նալբանդյանը բաժնետեր է դարձել «Մեղրաձոր գոլդ»-ում. «Հետք»

Հոկտեմբեր 24,2024 17:52

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն փելիս» հյուրանոցի սեփականատեր, գործարար Նարեկ Նալբանդյանը մտնում է հանքարդյունաբերության ոլորտ։ 2024թ․ հոկտեմբերի 17-ին նա դարձել է Մեղրաձորի ոսկի-բազմամետաղների հանքավայրը շահագործող «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ի 33 %-ի բաժնետեր։

«Մեղրաձոր գոլդ»-ում միակ բաժնետերը, հիշեցնենք, Վարդան Մարգարյանն էր։ Այժմ նա բաժնեմաս չունի, փոխարենը 34 % բաժնեմաս ունի նրա որդին՝ Նարեկ Մարգարյանը։

«Մեղրաձոր գոլդ»-ի բաժնեմասերի մնացած 33 %-ը ձեռք է բերել Արտեմ Համլետի Սահակյանը: Նա Նարեկ Նալբանդյանի գործընկերն է։

Նարեկ Նալբանդյանն ու Արտեմ Սահակյանը հոկտեմբերի 2-ին նոր ընկերություն են հիմնել՝ «Հանքագործ» ՍՊԸ-ն, որտեղ հավասար բաժնեմաս ունեն։

Արտեմ Սահակյանը նաև շինարարությամբ զբաղվող «Լիբրեյթ» ՍՊԸ-ի միանձնյա սեփականատերն է, որը Նաիրի Զարյան 140 հասցեում այս պահին բազմաբնակարան շենք է կառուցում։

Արտեմ Սահակյանը ներկայացված է մի շարք այլ ընկերություններում՝ «Լեվել Շին» ՍՊԸ-ում հավասար մասնակցություն ունի ազատ ոճի ըմբշամարտիկ Դավիթ Սաֆարյանի (Դևիդ Հովիկի Սաֆարյան) հետ, բաժնետեր է նաև «Թ.Ֆ.ՇՈՓ» ՍՊԸ-ում, որտեղ փոխարինել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության նախկին պետ Արսեն Լալայանցին։ Այդ ընկերությանն է պատկանում Պռոշյան փողոցում գտնվող  «Տոռա պալաս» հյուրանոցային և ռեստորանային համալիրը։

Գլխավոր լուսանկարը՝ Տիրայր Մուրադյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031