Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկվել են Հայաստանում ֆրանկոֆոնիան զարգացնելու տարաբնույթ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Հոկտեմբեր 24,2024 19:11

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի նորանշանակ տնօրեն Լոր Կաստենի հետ:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Լոր Կաստենին Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով:

Կարևորելով  ֆրանկոֆոնիայի շրջանակում համագործակցության զարգացումը՝ նախարարը նշել է, որ վերջին տարիներին ակտիվացել են երկկողմ ծրագրերն ու նոր նախաձեռնությունները, որոնց առանձնակի նպաստել է նաև աշխատանքային խումբը, որը ստեղծվել է կրթության և մշակույթի ոլորտներում փոխգործակցությունը առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով։

«Մենք չափազանց կարևորում ենք ֆրանկոֆոնիայի զարգացումը Հայաստանում»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ ներկայացնելով աշխատանքային խմբի գործունեությունը:

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում ֆրանսերենի խորացված ուսուցմանն ուղղված ծրագրերին, որոնք իրականացվում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ:

Նախարարը կարևորել է նաև «Ֆրանսերենի խթանումը Հայաստանում» փորձնական նախաձեռնությունը, որի նպատակն է ստեղծել ֆրանսերենի, որպես օտար լեզվի, ուսուցիչներին վերապատրաստողների խումբ: Նշվել է, որ Հայաստանի 6 համալսարաններ Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության (ՖՀԳ/AUF) անդամ են:

Լոր Կաստենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել՝  պատրաստակամ է հնչած առաջարկները քննարկելու և դրանց ուղղությամբ համատեղ աշխատելու:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել Հայաստանում 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի անցկացմանը։ Առաջարկվել է քննարկել նաև մարզերի երիտասարդական կենտրոններում ֆրանսերենի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման հնարավորությունը։

Այս համատեքստում կարևորվել է ուսանողների և երիտասարդների շարժունությունը, այս ուղղությամբ տարբեր նախագծերի իրականացումը, որոնք ենթադրում են փոխանակման ծրագրերի, համատեղ հետազոտությունների և այլ աշխատանքների իրականացում։

Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031