Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւի հետ Փաշինյանի հանդիպումը ԲՐԻԿՍ-ի շրջանակում հագուրդ էր ամերիկյան ցանկություններին. Ձյունիկ Աղաջանյան

Հոկտեմբեր 24,2024 17:32

«Հիշում եք, որ Բայդենի անունից նամակ բերեց ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյա, եւ հետաքրքիր էր ինչպես այդ նամակի մասին տեղեկատվության փոխանցումը, այնպես էլ՝ դրան զուգորդված տեղեկատվությունը, որ նա բանավոր կփոխանցի ամերիկյան ծրագիրը՝ այսպես կոչված խաղաղության գործընթացն առաջ տանելու վերաբերյալ:

Կարող ենք արձանագրել, որ այս պահին տեղեկատվության համատեղ փոխանցում է իրականացվել թե Ալիեւին, թե Փաշինյանին՝ թե նրանք ամերիկյան ծրագրով ինչպես պետք է առաջնորդվեն, որ մինչեւ տարեվերջ այդ տխրահռչակ փաստաթուղթը ստորագրելու հնարավորություն ունենան »,- «Հայելի» ակումբում նշեց արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանին ուղղված Ջո Բայդենի նամակին:

Ձյունիկ Աղաջանյանի ձեւակերպմամբ. «Այդ նամակի շնչին հավատարիմ է այն, որ մեր գործող իշխանության ղեկին նստած անձը Ալիեւի հետ հանդիպում է իրականացրել ԲՐԻԿՍ-ի շրջանակներում: Ես չեմ զարմանում, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել՝ հագուրդ տալով ամերիկյան ցանկություններին: Ենթադրում եմ նաեւ ամերիկյան կողմին ներկայացվել է, թե դա ձեր ծրագրերի իրականացման համար արվող քայլ է, եւ առաջիկա պատեհ միջավայրը, որտեղ դա հնարավոր էր անել, ԲՐԻԿՍ-ն է: Նաեւ ենթադրում եմ, որ ենթաշերտերում Նիկոլ Փաշինյանը փորձում է ինչ-որ առվակներ գծել դեպի Ռուսաստան՝ անհրաժեշտ պահին որոշակի հետքայլի հնարավորություն թողնելով»:

Արտակարգ եւ լիազոր դեսպանը հավելում է. «Թե Ալիեւը, թե Փաշինյանը ռուսական կողմին այդ հանդիպումը վաճառելու են, թե տեսեք ԲՐԻԿՍ-ի շրջանակում մենք արեցինք դա, բայց մյուս կողմից ամերիկյան կողմին ներկայացնելու են, որ ձեր ծրագրին համապատասխան փորձում ենք համաձայնության գալ առկախված հարցերի շուրջ: Այս ամբողջը մեկ փաթեթի մաս պետք է դիտարկել, եւ ոչ թե առանձին էլեմենտներ:

Հոկտեմբերի 1-ին Իրանի՝ Իսրայելի վրա հակադարձումը անակնկալի բերեց թե իսրայելցիներին, թե ամերիկացիներին, եւ դրանով իսկ հետաձգեց իրենց ծրագրերի իրականացումը: Էլ ավելի հետաքրքիր էր, որ ամսի 15-16-ին նախատեսվող իսրայելա-ամերիկյան՝ Իրանի հանդեպ գործողությունների ծրագիրը արտահոսեց, որը փաստացիորեն հետաձգեց այդ ծրագրերի իրականացումը էլ ավելի, որովհետեւ մինչեւ նոյեմբերի 5-ը էլ ավելի կբարդանար դրա իրականացումը՝ վտանգելով դեմոկրատների համար ձայների ձեռքբերումը, եթե շատ մեծ սրացման գնան իսրայելական ճակատում: Այդ պատճառով, այս ամբողջ ծրագրերը արհեստականորեն տեղափոխվում են ընտրություններից հետո ընկած շրջան, բնականաբար,Ադրբեջանում COP29-ի անցկացման ժամանակահատվածում որեւէ գործողություն չեն անելու: Դա տեղափոխում են հետո, իսկ հետոն ձմեռն է:

Իրենք փորձում են դաշտը պատրաստել, որպեսզի գարնանը հարձակման ծրագրերը թե՛ ուկրաինական ճակատում, թե իսրայելական հատվածում գործողության մեջ դրվեն, եւ այս տարածաշրջանը պատրաստ լինի գործել որպես երկրորդ ճակատ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031