Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումից հետո իմպլեմենտացիոն օրենսդրության ընդունման հարցում մեր երկրի ձեռնարկած քայլերը

Հոկտեմբեր 24,2024 17:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) նախկին դատավոր, ՄՔԴ մասնակից պետությունների ասամբլեայի նախկին նախագահ Սիլվիա Ֆեռնանդեսին:

Հանդիպմանը ներկա են եղել հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանը եւ հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը:

Կողմերը քննարկել են Միջազգային քրեական դատարանի հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները:

Վլադիմիր Վարդանյանը ներկայացրել է ՄՔԴ-ի կանոնադրության վավերացումից հետո իմպլեմենտացիոն օրենսդրության մշակման եւ ընդունման հարցում մեր երկրի ձեռնարկած քայլերը:

Քննարկվել են ՄՔԴ-ի դերակատարության կարեւորությանն առնչվող հարցեր՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող զարգացումները: Կարեւորվել է պետությունների դերակատարությունը ՄՔԴ-ի կայացման գործում, քանի որ շատ որոշումներ փոխկապակցված են լինում նաեւ ասամբլեայի որոշումներից եւ անդամ պետությունների կամքից:

Կողմերն անդրադարձել են ժամանակակից աշխարհում միջազգային քրեական արդարադատությանն առնչվող մարտահրավերներին եւ հույս հայտնել, որ այդ մարտահրավերների արդյունքում միջազգային քրեական արդարադատությունը համաշխարհային մասշտաբով առավել արդյունավետ կդառնա եւ կանխարգելիչ կլինի միջազգային իրավունքի դեմ կատարված հանցագործությունների դեմ պայքարի հարցում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031