Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրանի հյուպատոսը և սպանդանոցի տերը մեզ խաբել են. մոտ 177 միլիոն դրամը հրաժարվում են վճարել». քաղաքացիները փակել են Մասիս-Էջմիածին ճանապարհը. Shamshyan.com

Հոկտեմբեր 24,2024 17:02

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Shamshyan.com. Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում: Արդեն 1 ժամ է՝ Մասիս քաղաքից դեպի Արմավիրի մարզ տանող ճանապարհին՝ Մասիս-Էջմիածին խճուղու մոտ գործող սպանդանոցի դիմաց են հավաքվել մեծ թվով քաղաքացիներ, ովքեր պահանջում են, որ Հայաստանի կառավարությունը, ինչպես նաև Ազգային անվտանգության ծառայությունը սատար կանգնեն իրենց, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացու, նշված սպանդանոցի սեփականատիրոջ և Հայաստանում Իրանի հյուպատոսի կողմից խաբվել են:

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ցույցի մասնակիցներն ասում էին. «Ստիպված ենք դիմել այս ծայրահեղ միջոցին՝ փակելով ճանապարհը: 20-ից ավելի ընտանիքներ 24 ժամ ռեժիմով աշխատել են, անգամ՝ շաբաթ-կիրակի օրերին: Հիմա մեզ մոտ 177 միլիոնից ավելի գումար են պարտք, ամեն անգամ խաբում են, Հայաստանում Իրանի հյուպատոսը մեզ սարեր էր խոստանում, սպանդանոցի սեփականատերը՝ նույնպես, ու հիմա բոլորս խաբված ենք, բոլորիս «գցել են»:  Դիմում ենք Կառավարությանը, ԱԱԾ-ին, նաև ուժային մյուս կառույցների ղեկավարներին, որ մեզ օգնեն այդ խաբեբաներից ստանանք քրտինքով վաստակած մեր գումարը:  Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում հյուպատոսի մակարդակով մարդկանց խաբեն: Պահանջում ենք, որպեսզի հրատապ մեր խնդիրը լուծեն: Մենք ունենք բոլոր փաստերը, որ մեզ խաբել են: Այս պահին սպանդանոցի սառնարանում մոտ 600 մորթված գառ կա, ու դա արդեն փչանալու ճանապարհին է: Ո՞վ է փոխհատուցելու, ո՞վ է մեր խնդիրը լուծելու՝ դեռևս օդից կախված է մնացել»:

Երթևեկությունը նշված հատվածում  դադարեցվել է, ավտոմեքենաների տեղաշարժը՝ Մասիս-Էջմիածին դադարեցվել է ու երկկողմանի խցանումը հասնում է մոտ 2 կմ-ի:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031