Լրահոս
Օրվա լրահոսը

Ալմա-Աթայի հռչակագրով, որին հղում է անում կանոնակարգը, որևէ սահման չի ամրագրվել. ԱԺԲ

Հոկտեմբեր 24,2024 16:51

Սահմանազատման կանոնակարգի վավերացման դատապարտում

Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդը խստորեն դատապարտում է Հայաստանում իշխանությունը զավթած «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության կողմից հոկտեմբերի 23-ին այսպես կոչված «Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանների սահմանազատման հարցով հանձնաժողովների համատեղ գործունեության» կանոնակարգի վավերացումը։ Սա իշխող գաղութային ադմինիստրացիայի հերթական անօրինական, հակասահմանադրական և հակահայկական քայլն է։

1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրով, որին հղում է անում այս կանոնակարգը, որևէ սահման չի ամրագրել։

Սահմանագծման փաստացի հիմք հանդիսացող Սովետական Միության ներքին սահմանները երբեք չեն հանդիսացել պետական սահմաններ և ստեղծվել են Հայաստանի առաջին հանրապետության նկատմամբ ռուս-թուրքական ագրեսիայի հետևանքով և Հայաստանի տարածքների անօրինական անեքսիայի արդյունքում:

1.Այս գործընթացը փաստացի կրկնվում է 100 տարի անց ռուս-թուրքական հերթական ագրեսիայի հետևանքով՝ Ալիևի բռնատիրական ռեժիմի և Հայաստանում իշխանությունը զավթած դավաճան խմբակի ձեռքերով, առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և պատմական արդարությունը:

2.Այս գործընթացը տեղի է ունենում ադրբեջանցիներին Տավուշի մարզում Հայաստանի նոր տարածքների հանձնման և Ադրբեջանի կողմից Հայաստանի այլ տարածքների փաստացի օկուպացիայի ֆոնին, նախքան խաղաղության միջպետական պայմանագրի կնքումը և սահմանների մասին պայմանագրին կից դելիմիտացիայի քարտեզների և սկզբունքների համաձայնեցումը, ինչը հակասում է միջազգային իրավունքի պրակտիկային և առողջ բանականությանը:

3.Այս գործընթացը չունի որևէ լեգիտիմություն և իրականացվում է իշխող կուսակցության կողմից, որը խիստ ցածր ժողովրդականություն ունի հանրության շրջանում:

4.Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն երկրի սահմանները կարող են փոփոխվել բացառապես համապետական հանրաքվեի արդյունքում (Հոդված 205, կետ 1` «Վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի Հանրապետության անդամակցության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով»):

Ազգային-ժողովրդավարական բևեռը դատապարտում է այս գործողությունները և կրկին ընդգծում իր հանձնառությունը հայ ժողովրդի համախմբմամբ դիմադրելու այս անօրինական քայլերին, որոնք պարտադրվում են ռուս-թուրքական դաշինքի և Բաքվի ու Երևանի նրանց արբանյակների կողմից:

 Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031