Այն, որ մեր քննարկման ընթացքում հաջողվեց մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն իսկ պլյուս է մեր միջոցառման համար. Պուտինը՝ Փաշինյանի ելույթից հետո
Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում
«Այն, որ այսօր մեր քննարկման ընթացքում հաջողվեց մտքեր փոխանակել Ադրբեջանի նախագահի հետ, արդեն իսկ պլյուս է մեր միջոցառման համար», – «ԲՐԻԿՍ+» լիագումար նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Լոգիստիկան տարածաշրջանում համագործակցության համար կարևոր է։ Առավել կարևոր է, որ Դուք դրական եք վերաբերվում Ադրբեջանի և տարածաշրջանի այլ երկրների հետ փոխգործակցությանը։ Շատ հաճելի է նշել, որ սահմանազատման գործընթացը սկսվել է, և դա դեպի խաղաղության պայմանագիր ճիշտ ճանապարհն է», – նշել է ՌԴ նախագահը։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: