Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեկնածուների մի մասն ինքնաբացարկ են հայտարարել, շուտով կլինի արդարադատության նախարարի նշանակումը»․ Գեւորգ Պապոյան

Հոկտեմբեր 24,2024 14:00

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Թեկնածուները շատ են, թեկնածուների մի մասը, որոնք մեջ, ես կարծում եմ, շատ արժանավոր թեկնածուներ կան եւ կարող էին շատ լավ ղեկավարել արդարադատության նախարարությունը, տարբեր պատճառներով հրաժարվեցին»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ում արդարադատության նախարարի թեկնածուի շուրջ կոնսենսուս չկա։ 

Նա հավելեց, որ կունենան թեկնածու քաղաքական թիմից, միգուցե ոչ կուսակցության անդամ, բայց թիմը մի քիչ ավելի լայն է։

Անդրադառնալով թեկնածուների շրջանառվող անուններին՝ Նազելի Բաղդասարյան, Արփի Դավոյան, Արմեն Խաչատրյան, Պապոյանն ասաց, որ այդ անձանց մի մասը ինքնաբացարկ են հայտարարել։

«Թեկնածուներ կան, շուտով կլինի նշանակումը»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031