Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ ԱՆԻՖ-ի լուծարման ու հնարավոր չարաշահումների մասին հարցին։
«Կա՞ն չարաշահումներ, պե՞տք է պատասխանատվություն կրեն, թե ոչ, այս հարցն ունի շատ պարզ պատասխան։ Հարցն իրավապահների տիրույթում է, եթե կան չարաշահումներ, անպայման պետք է պատասխանատվություն կրեն։ Քաղաքական տեսանկյունից ինչպիսի՞ն է էկոնոմիկայի նախարարը տեսնում համակարգը, եւ այդպիսի ֆոնդեր մեզ պետք են, թե՞ ոչ։ Ոչ, ես կարծում եմ՝ այդպիսի ֆոնդեր մեզ պետք չեն»,- ասաց նա։
Հարցին, թե այսինքն՝ սխալ որոշո՞ւմ է կայացվել, երբ որոշել են ստեղծել ԱՆԻՖ-ը, Պապոյանը պատասխանեց․ «Ոչ, սխալ չէ, ամեն մի որոշում մի ժամանակահատվածի համար է ճիշտ։ Այն ժամանակ,երբ Հայաստանից ոչ մի օդանավ չէր թռնում կամ Հայաստան չէ գալիս, Ֆլայ Արնայի ստեղծման որոշումը շատ խիստ անհրաժեշտություն է եղել։ Եվ կառավարությունն այդ քայլն արել է»։
Գեւորգ Պապոյանը ԱՆԻՖ-ում հնարավոր չարաշահումների վերաբերյալ հարցին ի պատասխան ասաց, հարցն իրավապահների տիրույթում է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից