Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Հովիկ Աղազարյանից սկսած, մյուսներով վերջացրած, որեւէ մեկը հարց չտվեց Քյարամյանին ու դատախազին՝ ի՞նչ եղավ մեր երեխեքի գործերի բացահայտումը»

Հոկտեմբեր 24,2024 13:29

«17 տարի է՝ մենք պայքարում ենք, պատգամավորներից մեկը մի հարց չտվեց Քյարամյանին ու գլխավոր դատախազին՝ ի՞նչ եղան այդ երեխեքի քրեական գործերը։ Բոլորը նստած՝ իրենց անձնական հարցերն էին քննարկում՝ Հովիկ Աղազարյանից սկսած, մյուսներով վերջացրած»,- կառավարության շենքի մոտ այսօր լրագրողներին ասաց բանակում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը՝ Գոհար Սարգսյանը։

Բանակում ոչ պատերազմական պայմաններում մահացած զինծառայողների ծնողները շարունակում են բողոքի ցույցերը կառավարության շենքի մոտ՝ պահանջելով բացահայտել իրենց որդիների մահվան հանգամանքները։

Գոհար Սարգսյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանին հանդիպել են 2022 թվականի օգոստոսի 29-ին։ «Արդեն տիկին Վարդապետյանը դատախազ էր նշանակվել, ինքը ներկայացրեց այս քրեական գործերը։ Փաշինյան Նիկոլն ասաց՝ ես այսօրվանից ձեռքերս լվանում եմ, քմծիծաղ տալով ասաց՝ որպես օժիտ՝ այս գործերը տիկին Վարդապետյանի հետ ուղարկում ենք գլխավոր դատախազություն։ Մինչեւ այսօր այդ տարած օժիտի թերթերից մեկը չի թերթում։ Միայն ինքը կարողանում է սուտ խոսել պատգամավորների մոտ։ Տիկին Վարդապետյան, դու ստում ես, որովհետեւ այն դատախազները, ովքեր այս քրեական գործերը կոծկել են, իրեղեն ապացույցները փչացրել են, նախկիններից բոլորն այսօր աշխատում են»,- նշեց նա։

Գոհար Սարգսյանն ասաց, որ Մարդու իրավունքների պաշտպանը եւս իրենց տված խոստումները չի կատարում։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031