Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինի հետ հանդիպմանը Էրդողանը շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը խաթարող նախաձեռնություններին համատեղ դիմակայելու կարևորությունը

Հոկտեմբեր 24,2024 13:03

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ermenihaber. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունները, ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքը, տարածաշրջանում տարածվող Իսրայելի հարձակումները, տարածաշրջանային ու գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Ռուսաստանի հետ Թուրքիայի հարաբերություններն ամրապնդվում ու զարգանում են և բոլոր ոլորտներում շարունակում են ջանք գործադրել։

Թուրքիայի նախագահը նաև շեշտել է, որ Իսրայելը Պաղեստինում գործած ջարդերին ավելացրել է Լիբանանում իրականացվողը ու այդ հարձակումները հասել են մի կետի, որոնք ոչ միայն սպառնում են Մերձավոր Արևելքին, այն նաև գլոբալ անվտանգությանը, ինչպես նաև հավելել, որ Իսրայելի ագրեսիայի դեմ ԲՐԻԿՍ-ի երկրների դիրքորոշումը կուժեղացնի Պաղեստինի արդար դատը։

Ըստ Էրդողանի՝ Թուրքիայի ու ՌԴ-ի Սիրիայի հարցում սերտ համակարգումը բխում է բոլոր կողմերի շահերից, ինչպես նաև ընդգծել է, որ Թուրքիայի կողմից ահաբեկչական կառույց համարվող «Քուրդստանի բանվորական» կուսակցության (PKK) և Սիրիայի քրդական «Ժողովրդի ինքնապաշտպանական ուժեր»-ի (YPG) դեմ վճռական են շարունակել պայքարը: Նա նաև շեշտել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը խաթարող նախաձեռնություններին համատեղ դիմակայելու կարևորությունը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031