Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղի են ունենում ձերբակալություններ՝ հիմնականում գիշերային ժամերին, բացարձակ անտեղի»․ Հովհաննես Խուդոյան

Հոկտեմբեր 24,2024 12:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տեղի են ունենում ձերբակալություններ՝ հիմնականում գիշերային ժամերին, բացարձակ անտեղի։ Միակ պատճառաբանությունը, որ բերվում է՝ ինչ-որ օպերատիվ տվյալներն են՝ հիմնականում զենք- զինամթերք ունենալու վերաբերյալ»,- վերջին ամիսներին իրավապահ մարմինների կողմից քաղաքական դրդապատճառներով «Սրբազան պայքարի» աջակիցների իրավունքների զանգվածային խախտումներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց փաստաբան Հովհաննես Խուդոյանը։

Նա վստահեցրեց՝ այդ տվյալներն ակնհայտ կեղծված են լինում․ «Այն անձանց, ում ես եմ ուղեկցել ոստիկանական բաժանմունքներում, բացարձակ որևէ կապ դրա հետ չէին կարող ունենալ։ Օգտվելով առիթից, որ օպերատիվ տվյալները որոշ գաղտնալսումներ են ենթադրում, ստեղծել են նոր ապօրինի պրոդուկտ, որի միջոցով փորձում են այն անձանց, որոնք որոշակի քաղաքական դիրքորոշում ունեն, ճնշել, լռեցնել և որոշակի վախի մթնոլորտ սահմանել այն անձանց մոտ, որոնք որոշակի անհամաձայնություն ունեն քաղաքական հարցերում և կարող են իրենց հրապարակային դիրքորոշումը հայտնել»։

Փաստաբանը հայտարարեց՝ այս ձերբակալությունները բացարձակ ապօրինի են, և ոստիկանությանը կոչ են անում դադարեցնել այս գործելաոճը․ «Ոստիկանության այս գործողությունները ուղղված են ոչ միայն քաղաքականապես ակտիվ անձանց նկատմամբ, այլև հետապնդումներ են իրականացվում այլ ցանկացած առիթով, երբ իրավապահներն իրականացնում են անհամահունչ, կոշտ ֆիզիկական բռնություն գործադրելով միջամտություններ՝ անկախ մեղադրանքի բովանդակությունից։ Օրինակ՝ դպրոցում ԱԱԾ-ի իրականացրած միջոցառումը, որը անհանգստություն էր պատճառել դպրոցի կոլեկտիվի, աշակերտների, հասարակության միջավայրում, երբ բոլորն ունեն այն մտորումը, որ ԱԱԾ-ն հանգիստ այդ գործողությունները կարող էր անել այլ եղանակով՝ առանց երեխաներին սթրեսի ենթարկելու»։

Հունիսի 12-ին ցուցարարների նկատմամբ «Զարյա 3» միջոցի կիրառման մասին էլ փաստաբանն ասաց․ «Շատ հրապարակումներ եղել են մասնագետների կողմից, որ դա ավելի շատ օգտագործվում են ահաբեկիչների դեմ պայքարի ժամանակ։ Եվ շատ կարևոր է, որ եթե նույնիսկ լիներ անհրաժեշտություն, դա կարող էր լինել վերջին միջոցներից մեկը։ Ոստիկանությունն ուներ այլ հատուկ միջոցների կիրառման հնարավորություն․ կարող էր անցկացնել փշալար, օգտագործել արցունքաբեր գազ անմիջապես այն մարդկանց նկատմամբ, ումից սպառնալիք էին տեսնում, բայց ընտրվել է ամենավտանգավոր, ամենացավացնող գործիքը»։

Հովհաննես Խուդոյանն ասաց, որ առաջիկայում նախաձեռնելու են նաև փաստահավաք աշխատանք հենց հունիսի 12-ի մասով, քանի որ Քննչական կոմիտեն չի իրականացնում պատշաճ նախաքննություն, իրենք փորձելու են իրավապաշտպաններով հետաքննություն անցկացնել պարզելու դեպքի մանրամասները։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031