Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ-ի պատասխանն ապշեցնող է. զինծառայողների համար արտոնություններ սահմանելու հարցն՝ ըստ ՊՆ-ի, ՊԵԿ-ի խնդիրն է. Տիգրան Աբրահամյան

Հոկտեմբեր 24,2024 12:34

ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՊՆ-ին գրություն էի ուղարկել, որտեղ մտահոգություն էի հայտնել հիփոթեքային վարկավորման՝ եկամտային հարկի վերադարձի մասին օրենքի փոփոխությունից հետո, զինծառայողների համար ստեղծվող խնդիրների մասին։

Ինչպես հայտնի է՝ 2025 թվականի հունվարի 1-ից այն արդեն չի գործելու Երևան քաղաքի համար, 2027-ից՝ Երևանի հարակից մարզերում, իսկ 2029-ից՝ մյուս մարզերում։ Բացառություն են կազմելու սահմանամերձ բնակավայրերը։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայումս զինված ուժերը որակյալ կադրերով համալրելու խիստ անհրաժեշտություն կա, իսկ այս օրենքում զինծառայողների համար բացառություն սահմանելն այս առումով խիստ կարևոր է, ՊՆ-ին առաջարկել էի քննարկել եկամտահարկի վերադարձի մասին օրենքում բացառություններ սահմանելու անհրաժեշտությունը և այն կառավարության առաջնային օրակարգ բերելը։

Սա հնարավորություն կտա մեր մեծ թվով զինծառայողներին, ովքեր դեռևս բնակարանային խնդիր չեն լուծել, այն ձեռք բերել՝ օգտվելով ծրագրի լայն հնարավորություններից։

ՊՆ-ի պատասխան գրությունը խիստ ապշեցնող է, որովհետև հենց առաջին նախադասությամբ նշվում է, որ «եկամտահարկի վերադարձի իրավասու գերատեսչություն է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն»։

Այսինքն զինծառայողների համալրման կամ նրանց համար արտոնություններ սահմանելու հարցը ՊԵԿ-ի խնդիրն է, և թեմայի առաջին շահառուն, ըստ ՊՆ-ի՝ ՊԵԿ-ն է։

Անիմաստ է երկար գրել, թե այսօր, ադրբեջանական սպառնալիքների և չավարտված պատերազմի պայմաններում, ինչպիսի կարևորություն ունի բանակի համալրման խնդիրը ու այս իրավիճակում ՊՆ-ի այսպիսի դիրքորոշումն իրականում խոսում է կառավարության ներսում առկա առավել խորը խնդիրների մասին՝ զինծառայողների նկատմամբ վերաբերմունքից մինչև գաղափարական։

Զինծառայողները մեր երկրում ամենակարևոր առաքելություն ստանձնած մարդիկ են
ու նրանց նկատմամբ կառավարության, հասարակության վերաբերմունքը պետք է
ուղիղ համեմատական լինի նրանց մատուցած ծառայություններին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031