Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրիոզ իրավիճակներ նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործով. «Հրապարակ»

Հոկտեմբեր 24,2024 11:32

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երեւանի նախկին փոխքաղաքապետ Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը 4 տարի առաջ՝ 2020-ին է հարուցվել, երկար նախաքննություն է ընթացել, ապա գործն ուղարկվել է դատարան՝ քննության։ Այս պրոցեսների արանքում, անցած տարի Գլխավոր դատախազությունը Նիկոյանի նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցելու որոշում է կայացրել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Վահե Նիկոյանի վերաբերյալ քրեական գործը մեկ տարի առաջ դատարան է մտել, դատարանն ավարտել է ապացույցների հետազոտման փուլը, անցել է վկաների հարցաքննությանը։

Նիկոյանի պաշտպան Դավիթ Կարապետյանը մեզ ասաց, որ վկաները 30-ից ավելի են․ «Շատ-շատ մարդիկ են հարցաքննվել, ում ասես՝ բերել-մտցրել են։ Այստեղ որեւէ պաշտոնյա չկա` ավտոմեքենաների վարորդներ են, կոմունալի աշխատողներ, «Սանիթեքի» աշխատողներ, տարածքային հսկողներ»։ Նիկոյանի դեմ 60-ից ավելի անձ ցուցմունք է տվել, որից 8-ին դատարանում արդեն լսել են․ «Պարոն Նիկոյանի մեղադրանքը որ անհիմն է, դրանում կասկած մի ունեցեք։ Մի իրավիճակ ձեզ ներկայացնեմ․ մինչ այժմ հարցաքննած 8 անձի ցուցմունքները մեղադրանքի կողմի ցուցմունքներ են, այդ մարդիկ գալիս են`դատարանում ներկայացնում են իրենց ցուցմունքները, գրեթե բոլոր վկաներին մեղադրանքի կողմն այսպիսի հարցեր է ուղղել՝ այս կարգը սխա՞լ է, այս կարգը ճի՞շտ է, անկախ նրանից՝ բանվոր լինի, բեռնատարի վարորդ լինի, կոմունալի աշխատող լինի։ Փորձում է տարածքի աղբահանությամբ զբաղվողից պարզել գնումների օրենսդրության ճշգրտությունը։ Օրինակ, հարց է տալիս «Սանիթեքի» թարգմանչին՝ այսինչ պայմանագիրը, Քաղաքացիական օրենսգիրքը, զարմանում ես, ասում ես՝ այ տիկին ջան, դուք շա՞տ եք իմանում, ինքն ասում է՝ ես ի՞նչ իմանամ` Քաղաքացիական օրենսգիրքը հուշագի՞ր է, թե՞ ինչ է։ Այսպիսի կուրիոզ իրավիճակներ կան»։

Բացի այս քրեական գործը, Նիկոյանի դեմ նաեւ քաղաքացիական հայց կա։ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջում է նախկին փոխքաղաքապետից եւ նրա կնոջից բռնագանձել Երեւան քաղաքի Վրացական փողոցում գտնվող տարածք, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 100 հազար դրամ: Նաեւ՝ Շենգավիթ վարչական շրջանի Արտաշեսյան պողոտայի համապատասխան հասցեում գտնվող տարածքն ամբողջությամբ, իսկ անհնարինության դեպքում՝ միջին շուկայական արժեքը՝ 250 մլն դրամ։ Դատախազությունը պահանջում է Նիկոյանից եւ կնոջից՝ Արմինե Գրիգորյանից բռնագանձել 19 մլն 786 հազար դրամ եւ 8 մլն 258 հազար դրամի չափով գումար, որը 2013-2022թթ. ընթացքում չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031