Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչ քաղաքային իշխանությունները տոնից տոնի են անցնում, Նուբարաշենի աղբավայրի փակման և նորը կառուցելու ոդիսականը շարունակվում է. «168 ժամ»

Հոկտեմբեր 24,2024 10:51

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանն արդեն սկսել է հոգալ ամանորյա ծախսերը․ թեև Ամանորին 2 ամիս ու ավելի կա, բայց քաղաքային գերատեսչությունն անցել է գործի ու էլեկտրոնային աճուրդ ընթացակարգով ընտրել Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանում ամանորյա միջոցառումների կազմակերպման ծառայությունները կազմակերպող մատակարարին։

Իսկ այդ մատակարարը պետգնումներում 2019 թվականից բավականին ակտիվ ու տարբեր գերատեսչությունների՝ հիմնականում Երևանի քաղաապետարանի հետ միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր կնքած «Լիլանարմ» ՍՊԸ-ն է։ 2000 թվականից գրանցված ընկերությունը 2014 թվականից պատկանում է Հարություն Օհանյանին։

Իսկ մինչ քաղաքային իշխանությունները տոնից տոնի են անցնում, Նուբարաշենի գործող աղբավայրի փակման և հարակից տարածքում միջազգային չափանիշներին համապատասխան նոր աղբավայրի կառուցման ոդիսականը շարունակվում է։

Զարուհի ԴԻԼԱՆՅԱՆ 

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ»-ում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031