2023 թվականի հոկտեմբերի 23-ին ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մ.Յու. Գալուզինը Ռուսաստանի Դաշնությունում դիվանագիտական առաքելությունն ավարտած Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին հանձնել է Բարեկամության շքանշանը, որը նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ. Պուտինի հրամանագրով՝ երկու երկրների միջև բարեկամության, համագործակցության և փոխըմբռնման ամրապնդման գործում ունեցած վաստակի համար:
ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ «Զրույցի ընթացքում Մ.Յու. Գալուզինը ջերմորեն շնորհակալություն է հայտնել Վ.Վ. Հարությունյանին իր դեսպանական պաշտոնավարման ժամանակահատվածում կառուցողական համագործակցության համար, և հույս է հայտնել, որ նա հետագայում ևս կշարունակի նպաստել ռուս-հայկական բազմակողմանի հարաբերությունների ամրապնդմանը»: