«Ամերիկայի ձայն». ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփը իրեն պատկանող Truth սոցիալական ցանցում հայերին վերաբերող գրառում է կատարել:
Թրամփը քննադատել է իր մրցակցին՝ դեմոկրատների նախագահի թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսին՝ շեշտելով, որ վերջինս «ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից»: Նա նաև խոստացել է նախագահ դառնալու պարագայում խաղաղություն հաստատել Հայաստանի և Ադրբեջանի միջև:
Իր գրառման մեջ, Թրամփը, մասնավորապես ասել է.
«Քամալա Հարիսը ոչինչ չարեց, երբ 120,000 հայ քրիստոնյաներ դաժանորեն հալածվեցին և բռնի տեղահանվեցին Արցախից: Քրիստոնյաները ամբողջ աշխարհում անվտանգ չեն լինի, եթե Քամալա Հարիսը դառնա Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ: Երբ ես դառնամ նախագահ, ես կպաշտպանեմ հալածված քրիստոնյաներին, կաշխատեմ դադարեցնել բռնությունն ու էթնիկ զտումները, և մենք կվերականգնենք խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- ասված է Դոնալդ Թրամփի՝ Truth սոցիալական հարթակում կատարված գրառման մեջ: