news.am. 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը վճարել են 133 հազար 760 եվրո։
Դրա մասին ասված է NEWS.am-ի գրավոր հարցմանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։
Հիշեցնենք, որ 2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում վճարման գումարը կազմել է գրեթե 50 հազար եվրո, իսկ ամբողջ 2023 թվականի համար՝ ավելի քան 90 հազար եվրո
Այս բոլոր վճարումները կատարվել են «ԵՎՐՈԿՈՆՏՐՈԼ»-ի կենտրոնական գրասենյակի (Ավիացիոն անվտանգության եվրոպական գործակալություն) միջոցով՝ սահմանված ընթացակարգի համաձայն։
Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի օդային տարածքում թռիչքների համար։
Արամ Դանիելյան