Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտեղ հնարավոր լինի, մենք ՀՀ սահմանը ֆիքսելու ենք»․ Նիկոլ Փաշինյանը չասաց, թե երբ են ադրբեջանական զորքերը հետ քաշվելու ՀՀ օկուպացված տարածքներից

Հոկտեմբեր 23,2024 19:22

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Երբ է Ադրբեջանն իր զորքերը հետ քաշելու ՀՀ օկուպացված տարածքներից»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ցանկացած տեղում, որտեղ մենք կտեսնենք հնարավորություն՝ ֆիքսել դե յուրե Հայաստանի Հանրապետության սահմանը, մենք պետք է այդ տեղում ՀՀ սահմանը ֆիքսենք, որովհետեւ դա այդքանով ավելացնում է ՀՀ անվտանգության երաշխիքը։ Հիմա դուք ինչի՞ մասին եք ասում՝ ստեղից երբ են դուրս գալու, զորքերը հետ տարեք․․․ Մենք արել ենք մի բան՝ ֆիքսել ենք ՀՀ սահմանը։ Որտեղ հնարավոր լինի, մենք ՀՀ սահմանը սանիտմետր առ սանտիմետր  ֆիքսելու ենք՝ մեկ մետր, կես մետր, 30 սմ, 85 մմ։ Ձեզ պետք է սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ առաջ չգնա։ Մեզ պետք է սահմանազատման գործընթացը դնել մի տրամաբանության մեջ, որ ինքը անխուսափելիորեն գնա առաջ»։

Փաշինյանն ասաց, որ ընդդիմադիր պատգամավորերը սադրում են, որպեսզի սահմանազատման գործընթացը փակուղի մտնի։ «Մենք մեր ռազմավարությամբ գնալու ենք առաջ, եւ մեզ այս ճանապարհից չեք կարողանալու շեղել»,- հավելեց նա։

Քրիստինե Վարդանյանը նշեց, որ իշխանությունները ստում են, երբ  ասում են՝ սահմանազատման կանոնակարգում սահմանազատման հիմք է ամրագրված Ալմա-Աթայի հռչակագիրը։ «Դուք միշտ տեղ եք թողնում ադրբեջանական պահանջների համար։ Մի բան կա ձեր բանակցություններում հստակ՝ ինչն ենք մենք զիջում, օրերով ժամանակացույցը պարզ է։ 240 կմ տարածքից երբ են դուրս գալու ադրբեջանական զորքերը, հարց եմ տալիս։ Մենք այս գործընթացը սկսել ենք նրանից, որ ադրբեջանական պաշտոնյան ասել է՝ Տավուշի այդ հատվածներից զորքերը պետք է հետ քաշեք, դուք գնացել հետ եք քաշել, նոյեմբերի 9-ի փաստաթղթով օրերով նշել եք, թե հայկական զորքերը երբ պետք է հետ քաշվեն»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031