Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցնում էին՝ ինչով է պայմանավորված, որ դուք Արգիշտի Քյարամյանին այդպիսի դիտողություն արեցիք ձեր ելույթում

Հոկտեմբեր 23,2024 19:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՔՊ-ի Վերահսկող հանձնաժողով հրավիրված ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանը չի ցանկանում մեկնաբանել, թե իր մասնակցությամբ ինչ հարցեր են պարզաբանվել հանձնաժողովում: Նա Aravot.am-ի հետ զրույցում միայն պնդեց, որ իրեն վերագրվող ռեպլիկներից եւ ոչ մեկն ինքը չի արել ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հասցեին: Այլ հարցերի չպատասխանեց:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թթ. ընթացքում հանցավորության վիճակի, կառուցվածքի, դինամիկայի, հաշվառման, բացահայտման հետ կապված հարցերն ու հիմնախնդիրները, բարեփոխումների իրական արդյունքներ» թեմայով լսումների ժամանակ վիճաբանություն տեղի ունեցավ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի եւ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջեւ։

Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների՝ Դավոյանի օգնական Ներսես Խաչատրյանը Քյարամյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է արել նրա հասցեին, թե  «կուռաժիտ է լինում», ինչին ի պատասխան Քյարամյանը  հատուկ ժեստիկուլյացիայով հետաքրքրվել է՝ «սեւ շորերով  պատգամավոր, բան ես ասում»:

Քյարամյանի այս պահվածքին  քննադատական ելույթով ներկայացած  ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանն էլ է հրավիրվել ՔՊ վերահսկող հանձնաժողով, սակայն նա նույնպես մեզ հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել, թե ինչ հարցեր են պարզաբանվել: Միջադեպին առնչվող ոչ մի հարցի պատգամավորը չցանկացավ պատասխանել:

Հիշեցնենք, որ վերջինս Քյարամյանին հորդորել էր փոխել  խոսելաոճը և առավել եւս ժեստիկուլյացիան սահմանափակել, երբ խոսում է ԱԺ պատգամավորի հետ:

ՔՊ վերահսկող հանձնաժողով հրավիրվածներից միայն Հովիկ Աղազարյանը որոշակի մանրամասներ հայտնեց՝ ասելով, որ Քյարամյանի հասցեին արված ռեպլիկը ինքը չի լսել ու վստահեցրեց, եթե այդպիսի ռեպլիկ իրականում եղել է, շատ դատապարտելի է. «Ինձ առանձին էին հրավիրել հանձնաժողով, ինձանից ճշտեցին՝ ինչով է պայմանավորված, որ դուք այդպիսի դիտողություն արեցիք ձեր ելույթում Արգիշտի Քյարամյանին: Չէ՞ որ Արգիշտի Քյարամյանը կարող է արձագանքել է իրեն ուղղված վիրավորանքին: Ես ասացի, որ որեւէ վիրավորական  բառ չեմ լսել, հասկանալի է՝ ռեպլիկ եղել է, բայց քանի որ բովանդակությանը ծանոթ չեմ, ինձ անհանգստացնում էր Քյարամյանի պահվածքը: Դե գիտեք, ինչ կա ինձ համար անընդունելի է  այդ ամեն ինչը, բայց նաեւ հասկանալի է. եթե վիրավորական բան են ասել, չէր կարող չարձագանքել, միգուցե ավելի հարմար ձեւով կարելի էր արձագանքել, դա այլ հարց է, ես չեմ դատապարտում: Փաստորեն ռեպլիկից սրվեց, պարոն Քյարամյանն էլ կարող է մտածի, որ ես լսելով, որ նման վատ ռեպլիկ է եղել, ես էլ մի հատ էլ պաշտպանել եմ, դա բնականաբար իր մոտ ուրիշ ասոցիացիաներ կառաջացնի»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031