ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան անդրադարձավ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության վերաբերյալ Ադրբեջանից հնչող հայտարարություններին։
Հարցին, թե կա՞ն քննարկումներ ԵՄ առաքելության երկարաձգման հարցով, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը վստահաբար զբաղվում է այն գործունեությամբ, որով օժտված է ԵՄ համապատասխան որոշմամբ, այդ մանդատից դուրս գալ չի կարող։ Որքանով ես տեղեկացված եմ՝ Եվրոպական միությունը լրջորեն դիտարկում է այսօր արդեն այդ առաքելության մանդատի երկարաձգման հարցը»։
«Մեր տեսանկյունը կարող եմ ասել՝ քանի դեռ մենք չունենք ստորագրված, վավերացված խաղաղության պայմանագիր Ադրբեջանի հետ, քանի դեռ չունենք առաջ գնացող, եթե չասեմ ավարտված սահմանազատման գործընթաց, կայունություն, երկարատեւ կայունություն, մենք ունենք մտավախություններ Ադրբեջանի հավանական գործողությունների վերաբերյալ։ Եվ ըստ այդմ էլ մենք ունենք կարիք չեզոք երրորդ կողմի, ինչպիսին է ԵՄ դիտորական առաքելությունը, օբյեկտիվ գնահատականների, սահմանի երկայնքով մշտադիտարկման եւ կեղծ լուրերի փարատման»,- հավելեց Միրզոյանը։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ