Թուրքիայի «ազգային հետախուզության ծառայության» (MİT) և ոստիկանությունը համատեղ գործողություն են իրականացրել իրենց կողմից ահաբեկչական ճանաչված «Քուրդիստանի բանվորական կուսակցության» և Թուրքիայի կողմից դրա հետ նույնացվող «Քուրդիստանի համայնքների միության» (KCK) դեմ:
Նշվում է, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է «PKK/KCK-ի ռուսական կազմակերպությունում ակտիվ գործունեություն ծավալող» Բարը Լուսուբովը:
Ընդգծվել է նաև, թե իբր վերոնշյալ անձը, համագործակցելով ՌԴ-ի, Ղազախստանի և Հայաստանի հետ, քարոզչական գործունեություն է իրականացրել Իրաքում գտնվող «Մահմուրի ճամբարում» (փախստականների ճամբար):
Նշվել է նաև, որ նա կապ է ունեցել PKK/KCK-ի ղեկավարության հետ և 2020-ից ի վեր եղել MİT-ի ուշադրության կենտրոնում:
Կարդացեք նաև
Վերոնշյալի մեջ մեղադրվող անձը կալանավորվել է և այժմ գտնվում է բանտում:
Աղբյուր` Ermenihaber.am/Trthaber.com