Լրահոս
Օրվա լրահոսը

«Մհեր Գրիգորյանն ընդունեց, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր՝ կարող է ինչ-որ հատվածից հետո այդ սահմանազատումը չլինի, գնահատե՞լ եք այդ ռիսկերը»

Հոկտեմբեր 23,2024 18:33

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Եթե պատմական Հայաստանն այդքան մերժելի էր, Ալիեւի հետ Մյունխենում բանավեճի ժամանակ Տիգրան Մեծի թագավորությունն ինչո՞ւ էիք հիշում։ Իրական Հայաստանն այսօր Կիրանցն եք կոչում, ասեք, որ իրական Հայաստանի մաս է նաեւ այսօր օկուպացված Ներքին Հանդը։ Կիկոսի մահն էիք մեջբերում, Թումանյանի մի ուրիշ բանաստեղծություն էլ  կա կկվի մասին, որ սպառնալիքի տակ հերթով ձագերը տալիս է։ Մհեր Գրիգորյանն ընդունեց, որ սահմանազատման հարցով կան ռիսկեր, որ կարող է ինչ-որ հատվածից հետո այդ սահմանազատումը չլինի։

Արդյոք կառավարությունը գնահատե՞լ է այդ ռիսկերը՝ Ադրբեջանի պահանջով կկվին էլի որեւէ ձագ տալուց հետո հաջորդ անգամ ՀՀ օկուպացված որեւէ հատված կվերադրաձվի՞»,- ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Ասում եք՝ Մհեր Գրիգորյանն ասաց, որ կան ռիսկեր։ Իսկ ո՞վ է դա հերքել ընդհանրապես։ Ինչի՞ ենք մենք սահմանազատման այս գործընթացը համարում դրական այդ ռիսկերով հանդերձ, որովհետեւ համարում ենք, որ սահմանազատման գործընթացի բացակայության ռիսկերը հարյուրապատիկ եւ հազարապատիկ ավելի են։ ՀՀ տարածքի որեւէ միլիմետր սակարկման ենթակա չէ»։

Գեղամ Մանուկյանն արձագանքեց, որ հատվածական սահմանազատումը, որն ամրագրված է կանոնակարգում, ռիսկային է։

Մանրամասները՝ տեսանյութում 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031