Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Եգիպտոսի Արաբական Հանրապետության դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

Հոկտեմբեր 23,2024 18:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլին:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել հանդիպումը՝ համագործակցության օրակարգ ձևավորելու, համատեղ ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

Կողմերը քննարկել են 2023 թ. ստորագրված երկկողմ փոխըմբռնման հուշագրով նախատեսված սպորտի, գիտության և տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության զարգացումը:

Նախարար Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է նաև բարձրագույն կրթության ոլորտում համագործակցությանը` այս համատեքստում ընդգծելով Կահիրեի համալսարանում հայագիտական կենտրոնի ակտիվ գործունեությունը, որը ֆինանսական աջակցություն է ստանում նաև ՀՀ կառավարության կողմից:

Ընդգծելով, որ ՀՀ բուհերում օտարերկրյա ուսանողների թվի աճը  Կառավարության կարևոր թիրախներից է՝ նախարարը հույս է հայտնել, որ Եգիպտոսի Արաբական Հանրապետության քաղաքացիները ևս կնախընտրեն բարձրագույն կրթություն ստանալ մեր երկրի բուհերում:

 

Դեսպան Սերենադ Մուհամեդ Սոլիման Գամիլը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար՝ կարևորելով Հայաստան-Եգիպտոս պատմական կապն ու հայ համայնքի դերը Եգիպտոսի Արաբական Հանրապետությունում: Ի թիվս մի շարք համագործակցային ոլորտների՝ նա հատկապես ընդգծել է մշակույթի ոլորտում հնարավոր ծրագրերի իրականացումը՝ նվագախմբերի փոխայցելությունների, ցուցահանդեսների, մշակութային օրերի կազմակերպման համատեքստում:

Քննարկվել են նաև երիտասարդական համաժողովի անցկացման, սպորտի ոլորտում երկխոսության, ինչպես նաև երկկողմ կապերի զարգացման վերաբերյալ մի շարք այլ հարցեր:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031