«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ: Ռուսաստանը շարունակում է Բաքվին և Երևանին առաջարկել իր օգնությունը այս գործընթացում»,- արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսպես է մեկնաբանել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերջին հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հանձնաժողովը չի շարունակում իր նիստերը։