Լրահոս
Օրվա լրահոսը

«3+3 հարթակը Հայաստան-Ադրբեջան բանակցային հարթակ դարձնելու առաջարկ չկա դրված սեղանին»․ Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 23,2024 17:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱԺ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձավ «3+3» հարթակում անցկացված հանդիպմանը։

«Մենք առաջին պահից էլ մասնակցել ենք 3+3 հարթակի աշխատանքներին, եւ, կարծում եմ, որ կշարունակենք մասնակցել։ Մենք կարեւորում ենք տարածաշրջանում մեր հարեւանների հետ հարաբերությունները»,- ասաց նա։

Անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս այս հարթակը կարող է լինել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների հարթակ, Արարատ Միրզոյանը պատասխանեց․ «Այդ առաջարկը մեծ հաշվով չկա էլ դրված սեղանին։ Եվ եթե լինի էլ, մենք նպատակահարմար չենք գտնի դրան դրական արձագանքել, որովհետեւ մենք Ադրբեջանի հետ ունենք երկկողմ բանակցությունների ձեւաչափ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031