Լրահոս
Օրվա լրահոսը

Երաժշտական գործիքները անձրևի տակ մնալուց բացի, շարունակում են մնալ խոնավ շենքում. Կոնսերվատորիայի միասնական շարժում

Հոկտեմբեր 23,2024 16:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մենք պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը

Երևանի Կոմիտասի անվան ՊԵՏԱԿԱՆ կոնսերվատորիայի տանիքը 2024 թվականի օգոստոսի 28-ին պետք է վերանորոգված լիներ։ Պայմանավորվածությունը, որը կայացել էր ԿԳՄՍ-ի, Քաղաքաշինության կոմիտեի և «Բիդեք» շինարարական ընկերության միջև, խախտվել է։ Օգոստոս, սեպտեմբեր, հոկտեմբեր. տանիքը դեռ իբր վերանորոգվում է։ Գագիկ Սուրենյանի հայտարարած անձրևների մասին լուրը անգամ նրանց համար շտապելու կամ ելք գտնելու պատճառ չդարձավ։ Արդյունքում անձրևը 4-րդ հարկից հասել է 3-րդ և մասնակի 2-րդ հարկեր։ Առաստաղը, հատակը, գույքը և երաժշտական գործիքները անձրևի տակ մնալուց բացի, շարունակում են մնալ խոնավ շենքում։

Նշենք՝ խոնավ պայմաններում գործիքները գնալով կորցնելու են իրենց գործունակությունը՝ դառնալով անպիտան։

Մենք՝ կոնսերվատորիայի ուսանողներս, նախ պահանջում ենք պարզաբանում՝ տանիքի վերանորոգումը ժամանակին չավարտելու և բարձրագույն կրթական հաստատությունը նման ծանր վիճակի հասցնելու համար։

Պահանջում ենք նաև շտապ վերանորոգել թե՛ տանիքը, թե՛ փոխհատուցել ձեր բացթողման պատճառով առաջացած խնդիրները։

Մենք՝ ուսանողներս, պահանջում ենք վերականգնել կրթություն ստանալու մեր իրավունքը։ Մեզ համար չափազանց թանկ է մեր կոնսերվատորիան և նրա բարեկեցիկ ու պատշաճ վիճակը։

Կոնսերվատորիայի միասնական շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031