Լրահոս
Օրվա լրահոսը

Բյուջետային աջակցության միջոցները ևս ուղղվելու են պակասուրդի ֆինանսավորմանը, որը կազմում է 482,9 մլրդ դրամ. Վահե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 23,2024 16:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախատեսվում է ներգրավել բյուջետային աջակցության վարկ 92,3 մլն եվրո գումարի չափով, ի լրումն դրան նաեւ 16 մլն ԱՄՆ դոլարի գումարի չափով դրամաշնորհի ստացում Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամից: Վերջինս համաշխարհային բանկի կողմից ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել փախստականներ ունեցող երկրներին: Այս մասին ԱԺ հոկտեմբերի 23-ի հերթական նիստի ընթացքում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ զեկուցելով Կառավարության՝ ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Երկրի ֆինանսական բլոկի ղեկավարի խոսքով ՀՀ-ն հիմնադրամի շահառու է դարձել 2023 թվականի դեկտեմբերին եւ ԱՄՆ-ի ու Նիդերլանդների Թագավորության կողմից կատարված հատկացումների շնորհիվ մեր երկիրը հիմնադրամից կստանա առաջին ֆինանսավորումը:

«Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել մեզ համար այս կենսական ժամանակաշրջանում աջակցություն տրամադրելու համար»,- ասել է Վահե Հովհաննիսյանն ու հավելել, որ բյուջետային աջակցության միջոցները եւս ուղղվելու են ՀՀ-ի` 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը, որը կազմում է 482,9 մլրդ դրամ:

Բյուջետային աջակցության միջոցների ստացման համար, ըստ Ֆինանսների նախարարի, նախապայման է երկկողմ համաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրագործումը, որոնք արդեն իսկ ամբողջությամբ իրականացվել են:

«Ի տարբերություն նպատակային վարկային ծրագրերի՝ բյուջետային աջակցության միջոցները տրամադրվում են համաձայնեցված գործողությունների իրականացումից հետո եւ ուղղվում են ընդհանուր պետական բյուջե՝ սահմանված չլինելով հետագայում որեւէ հստակ միջոցառման իրականացմամբ»,- ասել է Վահե Հովհաննիսյանը:

Ծրագրի շրջանակը ներառում է կլիմայի փոփոխության մեղմման եւ հարմարվողականության խթանման, շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավման, հավասարության ամրապնդման եւ մարդկային կապիտալի զարգացման խթանման, հակակոռուպցիոն շրջանակի ու արդարադատության ոլորտի արդյունաբերության հզորացման ուղղությունները:

Վարկի տարեկան մարման ժամկետն է 22 տարին, որից 8-ը՝ արտոնյալ: Մայր գումարի մարումն իրականացվելու է 2032 թվականի հունիսի 1-ից մինչեւ 2045 թվականի հունիսի 1-ը:

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031