Ermenihaber. Թուրքիայի արևմտյան Քյութահյա քաղաքում անցկացվել է միջոցառում՝ նվիրված մեծանուն հայ երգահան ու երաժշտագետ Կոմիտասի (Սողոմոն Սողոմոնյան):
«Գեղարվեստական ներուժով Քյութահյացի Կոմիտասը» խորագրով միջոցառումը կազմակերպվել է քաղաքային խորհրդի պատմական ու մշակութային ժառանգության և տեղական արժեքների աշխատանքային խմբի կողմից:
Այն անցկացվել է հանրության համար բաց ֆորմատով: Միջոցառման ընթացքում ընդգծվել է, որ 1869թ.-ին Կոմիտսաը ծնվել է Քյութահյայում և իր կյանքի մի հատվածն անցկացրել այնտեղ:
Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ժամանակ պոլսահայ մտավորականների հետ Կոմիտասը ևս ձերբակալվում և աքսորվում է: ԱՄՆ դեսպան Մորգենթաուի ջանքերով Կոմիտասի կյանքը փրկվում է, բայց եղեռնի ահասարսուռ տեսարանների հետևանքով նա կորցնում է հոգեկան հավասարակշռությունը և դադարում ստեղծագործել։ Կյանքի վերջին տարիները Կոմիտասն անցկացրել է Ստամբուլի և Փարիզի բուժական հաստատություններում։