Լրահոս
Օրվա լրահոսը

2024 թ. բյուջեի պակասուրդն ընդունված պակասուրդի 3 տոկոս մակարդակից բարձր է: Սակայն մենք այդ մակարդակը սահմանել ենք կարեւոր ծրագրեր ֆինանսավորելու համար, այդ թվում՝ լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների խնդիրները. Հովհաննիսյան

Հոկտեմբեր 23,2024 16:18

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Համաձայնագրով, որ ստորագրվել է 2024 թվականի հունիսի 26-ին, նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ:

Հոկտեմբերի 23-ի ՀՀ ԱԺ հերթական նիստում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել «ՀՀ եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Վարկային միջոցներն ուղղվելու են Հայաստանի կառավարությանը՝ հանրային ծառայությունների արդյունավետությունն ու կայունությունը եւ մասնավոր ներդրումների զարգացումը բարելավելուն՝ կայուն եւ ներառական զարգացում ու բնակչության համար կյանքի առավել բարձր որակ ապահովելու համար:

Ծրագրի երկու հիմնական նպատակներն են հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության ամրապնդումն ու փողի եւ կապիտալի շուկայի զարգացումը, կանաչ տնտեսության անցման ռազմավարական շրջանակի մշակումը եւ հանրային ու մասնավոր ֆինանսավորման խթանմանն ուղղված գործիքների ներդրումը, ինչպես նաեւ կլիմայական փոփոխությունների մեղմացման եւ հարմարեցման նպատակներն իրագործելը:

«Բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը: 2024 թվականի «Պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ պակասուրդը կազմում է 482,9 մլրդ դրամ»,- ասել է հիմնական զեկուցողը՝ հավելելով, որ բյուջետային աջակցության միջոցների ստացման համար նախապայման է համարվում երկկողմ փոխհամաձայնեցված քաղաքականության գործողությունների աղյուսակով սահմանված մի շարք ոլորտներում միջոցառումների եւ բարեփոխումների իրականացումը:

Վահե Հովհաննիսյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ բյուջետային պակասուրդի ֆինանսավորման վերաբերյալ: Նա նշել է, որ «Պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով սահմանված են այն ուղենշային համամասնությունները, որոնցով ֆինանսավորվելու է պակասուրդը: «2024 թվականի բյուջեի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի 4.6 տոկոսը, որն ընդունված պակասուրդի 3 տոկոս մակարդակից բարձր է: Սակայն մենք այդ պակասուրդի մակարդակը սահմանել ենք կարեւոր ծրագրեր ֆինանսավորելու համար, այդ թվում՝ լուծելու ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական եւ բնակարանային խնդիրները»,- նշել է Ֆինանսների նախարարը:

Գլխադասային՝ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի անդամ Դավիթ Կարապետյանը:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031