Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԿ հետազոտությունը փաստում է ՀՀ-ում սոցիալական ցանցերում կրծքի կաթի փոխարինիչների մարքեթինգին վերաբերող մտահոգիչ միտման մասին

Հոկտեմբեր 23,2024 16:14

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

 ԱՀԿ-ի նոր տվյալները փաստում են Հայաստանում սոցիալական ցանցերում հղի կանանց և մինչև 2 տարեկան երեխաներ ունեցող մայրերին ուղղված կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգի մտահոգիչ ծավալների մասին։

Մշտադիտարկման 22 օրվա ընթացքում 68 մասնակից (հղի կանայք և մայրեր) իրենց սոցիալական ցանցերի միջոցով ստացել են ավելի քան 300 գովազդ, որոնցից 238-ն ուղղակիորեն առնչվել է կրծքի կաթի փոխարինիչներին և հավելյալ սննդին, իսկ դրանցից 65-ը վերաբերել է խանութների վեբկայքերին, որոնք ցուցադրել կամ գովազդել են մանկական սնունդ և հարակից ապրանքներ: Հաշվի առնելով ուսումնասիրության սահմանափակումը, որը կապված է գովազդների մոնիտորինգի հավելվածի օգտագործման հետ, ենթադրվում է, որ տվյալներն ավելի պակաս են գրանցվել՝  բնակչության շրջանում կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգի իրական ծավալների համեմատ:

«Վստահ եմ, որ հետազոտության արդյունքները կներկայացնեն թվային միջավայրում խախտումները, դրանց առանձնահատկությունները` օգնելով մեզ ավելի նպատակաուղղված և թիրախային դարձնել մեր քաղաքականությունը,  հարկ եղած դեպքում վերանայելով  նաև ոլորտային օրենսդրությունը», – նշել է ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ դոկտոր Արմեն Գասպարյանը։

Հղի կանանց և մայրերի շրջանում նորածինների և վաղ հասակի երեխաների համար կրծքի կաթի փոխարինիչների և սննդի գովազդի ճնշող ծավալը և ազգային կանոնակարգերին չհետևելը մտահոգություն է առաջացնում Հայաստանում նորածինների սննդի մարքեթինգի պրակտիկայի վերաբերյալ: Հղի կանանց և մայրերի շրջանում կրծքի կաթի փոխարինիչներին վերաբերող ապակողմնորոշող պնդումներն ու դրանք գովազդելը, ինչը խաթարում է կրծքով կերակրումը, ուղղակիորեն հակասում են ԱՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի՝ նորածինների և վաղ տարիքի երեխաների սնուցման ռազմավարություններին: Ավելին, գովազդի ծավալն ու բովանդակությունը բացասաբար կանդրադառնա երեխաների ճիշտ կերակրելու՝ մայրերի կողմից տեղեկացված որոշումներ կայացնելու վրա:

«Երեխայի կյանքի առաջին երկու տարիների ընթացքում պատշաճ սնուցումն առանցքային է հիվանդությունների ռիսկի նվազեցման և երեխայի զարգացումը խթանելու համար, և ԱՀԿ-ն պարտավորվում է խրախուսել մայրերին, խնամակալներին, ընտանիքներին և համայնքներին կատարել տեղեկացված ընտրություն նորածինների և երեխաների պատշաճ սնուցման վերաբերյալ», – ասում է Հայաստանում ԱՀԿ ներկայացուցիչ դոկտոր Սիդարթա Դատտան։

Հայաստանում հղի կանանց և մայրերի շրջանում կրծքի կաթի փոխարինիչների և նորածինների ու վաղ տարիքի երեխաների համար սննդի թվային մարքեթինգի հետազոտությունը նախաձեռնել են ԱՀԿ-ն և Առողջապահության նախարարությունը և իրականացրել է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ն։

Հետազոտության արդյունքների ազդեցությունը

Ուսումնասիրության արդյունքները փաստում են քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և թվային մարքեթինգի ոլորտի ընկերությունների կողմից անհապաղ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտության մասին՝ ուղղված գործող կանոնակարգերի ավելի հետևողական կիրառմանը և թվային մարքեթինգի ոլորտում ավելի ընդլայնված հաշվետվողականությանը: Սա առաջնահերթ նշանակություն ունի՝ նորածինների և երեխաների սնուցման վերաբերյալ ապացուցահենք որոշումներ կայացնելու, ծնողների և խնամակալների իրավունքները պաշտպանելու, ինչպես նաև կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խրախուսելու համար:

Հետագա ուղղություններ

Չնայած սահմանափակումներին՝ հետազոտության արդյունքներն արժեքավոր պատկերացումներ են տալիս Հայաստանում հղի կանանց և մայրերին ուղղված կրծքի կաթի փոխարինիչների և մանկական այլ սննդի և հարակից ապրանքների թվային մարքեթինգի ներկայիս ոլորտի վերաբերյալ: Հետազոտության տվյալների հիման վրա կարելի է ուրվագծել հետևյալ քայլերը որպես աշխատանքի հետագա ուղղություններ՝

  • խրախուսել քննարկումներ խրախուսել բազմակողմ քննարկումներ քաղաքականություն մշակողների, առողջապահության ոլորտի մասնագետների և թվային մարքեթինգի ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ կրծքով կերակրումը՝ որպես նորածինների սնուցման օպտիմալ աղբյուր խթանելու համար:
  • Ամրապնդել իրավական կարգավորումները. ամրապնդել «Կրծքով կերակրման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը և կրծքի կաթի փոխարինիչների թվային մարքեթինգին վերաբերող իրավական կարգավորումները:
  • Խրախուսել տեղեկացված որոշումների կայացումը. բարձրացնել իրազեկվածության մակարդակը և ներդրումներ կատարել՝ ուղղված բոլոր հանգամանքներում բարենպաստ միջավայրի ստեղծմանը մայրերի, ընտանիքների և այլ խնամակալների կողմից նորածինների և վաղ հասակի երեխաների սնուցման օպտիմալ տարբերակի մասին տեղեկացված ընտրություն կատարելու համար։

Հետազոտության մասին

Այս հետազոտությունն անդամ պետությունների հետ համագործակցելու ԱՀԿ-ի ավելի ընդգրկուն նախաձեռնության մի մաս է։ Դրա նպատակն է հասկանալ, թե ինչպես են սոցիալական մեդիան և թվային հարթակներն օգտագործվում կրծքի կաթի փոխարինիչները խթանելու համար՝ առաջարկելով տվյալներ քաղաքականության վրա հետագա ազդեցության, ինչպես նաև նորածինների ու երեխաների առողջությունը պաշտպանելու մասին:

Հետազոտության նպատակն է նաև արժեքավոր տվյալներ տրամադրել՝ խրախուսելու ​​ համար ծնողների և խնամակալների իրավունքները, ինչպես նաև նրանց կողմից տեղեկացված որոշումների կայացումը:

Հետազոտությունը նպատակ չունի վերացնել կրծքի կաթի փոխարինիչները որպես կանանց և ընտանիքներին հասանելի արտադրանք, այլ ուղղված է մարքեթինգի կիրառման և սահմանված ուղեցույցների ու կանոնակարգերի միջև համապատասխանության ապահովմանը:

Ամբողջական զեկույցի համառոտ տարբերակը կարելի է ներբեռնել այստեղից:

ԱՀԿ հայաստանյան գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031