Ermenihaber. Ուկրաինայի նախարարների խորհրդի գերագույն ռադայի մշտական ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկը տելեգրամյան ալիքում հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ հոկտեմբերի 22-ին Ուկրաինայի նախարարների խորհուրդը վավերացրել է Թուրքիայի կառավարության հետ պաշտպանական, աշխատանքների ու ծառայությունների որակի փոխադարձ ընդունման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը։
Փոխըմռնման հուշագիրը կողմերի միջև ստորագրվել էր 2024թ.-ի մարտի 8-ին։ Այն կնպաստի Թուրքիայի ու Ուկրաինայի միջև պաշտպանական՝ հատկապես պաշտպանական արտադրանքի մատակարարման ոլորոտում համագործակցության զարգացմանը։ Կողմերը նպատակ ունեն պաշտպանական ապրանքների և ծառայությունների որակի փոխադարձ ճանաչման միջոցով ուժեղացնել երկու երկրների պաշտպանական արդյունաբերությունը։