Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե այս վիճակը չփոխվի, մենք կտեսնենք նոր թուրաններ՝ մեր մշակույթում, սպորտում, կրթության մեջ եւ ամենուր». Դավիթ Սահակյանց

Հոկտեմբեր 23,2024 15:16

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սյուզաննա Մելքոնյանը Թուրքեստանում (Ղազախստանի Հանրապետություն) մասնակցել է «Թուրանի ձայն» մրցույթին եւ արժանացել գլխավոր մրցանակի: Նրա մասնակցությունն այդ մրցույթին Հայաստանում միանշանակ չի ընդունվել, նրան պարզապես «ջախջախել» են սոցցանցերում: Սյուզաննային, սակայն, մտերիմները շնորհավորել են ֆեյսբուքում, նրանցից ոմանք անգամ ազգի պարծանք որակել:

Ի դեպ, «Թուրանի ձայն-2024»-ի հատուկ հյուրն է եղել «Թուրանի ձայն-2023»-ի հաղթող, ադրբեջանցի երգչուհի Լալելիա Ալիեւան:

Aravot.am-ի հետ զրույցում ռեժիսոր, մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը նման մրցույթի մասնակցելը սարսափելի որակեց. «Սարսափելի բան է կատարվում, մեզ սովորեցնում են ինչ-որ բաների, որոնց առումով նախկինում տաբուներ կային, հիմա ջնջում են դրանք ու գնում են այն ուղղությամբ, որ կամաց-կամաց օվերտոնի պատուհանն աշխատում է, նամանավանդ, եթե նայես, թե շուրջդ ինչ է կատարվում: Պրոցեսներ են ընթանում՝ թուրքացման, վիլայեթ դառնալու տեսլականը շատ ռեալ է: Իսկ այդ մրցույթին Հայաստանի մասնակցությունն ընդամենը փոքր կաթիլն է նշածս պրոցեսների»:

Մուլտիպլիկատորի խոսքով. «Գոնե անվանումը հաշվի առնելով՝ չպետք է լիներ մասնակցություն այդ մրցույթին: Էլի եմ ասում՝ ամեն ինչ անում են բոլոր հարթակներից, որ թուրքացման պրոցեսը շատ ավելի արագ ու շոշափելի լինի… Իրենք կոնկրետ ծրագիր ունեն, որով առաջնորդվում են, իրենք դեմ են մեր բոլոր հայկական գաղափարներին: Կամ պետք է իշխանափոխություն լինի, կամ ստիպված ենք լինելու ավելի հաճախ Թուրան լսել, ավելի դաժան պատկերների ականատես լինել….

Եթե այսօր Ալեն Սիմոնյանը կանգնում-ասում է, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի բանաձեւերով իրավունք ուներ անելու, այն, ինչ արեց, հենց այդտեղից էլ սկսվում է խնդիրը: Եթե այս վիճակը չփոխվի, մենք կտեսնենք նոր թուրաններ՝ մեր մշակույթում, սպորտում, կրթության մեջ եւ ամենուր»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031