ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Վեդանտ Պատելը ևս անդրադարձել է Թուրքիա-BRICS մերձեցմանը։
Լրագրողի այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ի գործընկերը կարո՞ղ է միանալ BRICS-ին, և արդյոք այս հարցում Պետդեպը դիրքորոշում ունի՞, նա ասաց.
Թուրքիան ՆԱՏՕ-ի կարևոր և կենսական դաշնակից է, և մենք հավատում ենք, որ երկրներն ի վիճակի են ինքնուրույն որոշել իրենց արտաքին քաղաքականությունը և ընտրել այն երկրներն ու խմբերը, որոնց հետ կհամագործակցեն։
«Թուրքիան այսօր» լրատվական ալիք