«Ազատություն». Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներ Ագիլ Գուրբանովը, Հիքմեթ Միրզոևը (Ցամաքային զորքերի հրամանատար) և Նամիգ Իսլամզադեն (Ռազմաօդային ուժերի հրամանատար) աշխատանքային այցով ժամանել են Թուրքիա։
Ըստ Բաքվի՝ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարներն Անկարայում մասնակցում են պաշտպանության, ավիացիոն և տիեզերական արդյունաբերության SAHA EXPO 2024 միջազգային ցուցահանդեսին։
Ադրբեջանի բարձրաստիճան զինվորականները երեկ Անկարայում հանդիպել են Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի և նախագահի աշխատակազմին կից ռազմարդյունաբերության կոմիտեի ղեկավար Հալուք Գյորգյունի հետ, քննարկել ադրբեջանաթուրքական ռազմական կապերի հետագա ընդլայնումը, ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական ոլորտներում համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: