Sputnik Արմենիա. Վլադիմիր Պուտինն առաջարկել է ստեղծել ԲՐԻԿՍ-ի նոր ներդրումային հարթակ ազգային տնտեսություններին և գլոբալ Հարավի և Արևելքի երկրներին աջակցելու համար:
Ռուսաստանի նախագահի հայտարարությունները ԲՐԻԿՍ-ի առաջնորդների լայն կազմով հանդիպման ժամանակ.
🔺Պետք է հակազդել մրցակիցներին շուկայից հեռացնելու համար կլիմայական օրակարգն օգտագործելու փորձերին։
🔺ԱՀԿ-ի հարցերով ԲՐԻԿՍ-ի խորհրդատվական մեխանիզմի գործարկումը կօգնի ընդհանուր դիրքորոշում մշակել համաշխարհային տնտեսության համար ավելի արդար խաղի կանոնների վերաբերյալ։
Կարդացեք նաև
🔺ԲՐԻԿՍ-ն ապագայում կարող է մեխանիզմներ ստեղծել առևտրային վեճերի լուծման համար։
🔺ՌԴ-ն առաջարկում է բացել ԲՐԻԿՍ-ի հացահատիկի բորսան՝ այդ հումքի արդար գների ցուցիչներ ձևավորելու համար։
🔺ԲՐԻԿՍ-ի պետությունների մասնաբաժինը համաշխարհային տնտեսությունում 2024 թվականի արդյունքներով կկազմի 36,7%, ինչը վստահորեն գերազանցում է G7-ի երկրների մասնաբաժինը։