ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ ՔՊ-ն չի կարողանում արդարադատության նախարարի թեկնածու հաստատել։
«Այն թեկնածուները, որոնք ներկայացվում են, նրանց 80 տոկոսն ասում են, որ գոհ են այն պաշտոնից, որը զբաղեցնում են եւ չեն ուզում շարունակել։ Մենք քննարկում ենք բոլոր թեկնածուներին՝ անկախ նրանից, այդ թեկնածուն իր համաձայնությունը տվել է, թե ոչ։ Մենք, այնուամենայնիվ, հնարավորություն ենք ընձեռում ելույթ ունենալ, որպեսզի ավելի բաց լինի։ Բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում արդեն կունենանք թեկնածու»։
Հարցին, թե ՔՊ-ում կադրերի «սով» կա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Մարդկանց ռեսուրսների խնդիր կա բոլոր բնագավառներում, մասնավորապես, եթե մենք խոսում ենք այնպիսի պատասխանատու ոլորտի մասին, ինչպիսին է արդարադատությունը, որտեղ բազմաթիվ խնդիրներ ենք առաջ քաշում։ Բա մարդը պիտի պատասխանատվություն վերցնի իր վրա, սա խաղ ու պար չէ, պատասխանատվություն է պայմանագրի, պատասխանատվություն է ՀՀ արդարադատության ոլորտի նկատմամբ»։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից