Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում

Հոկտեմբեր 23,2024 14:20

Հանրապետության տարածքում`

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-ին, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-26-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Հոկտեմբերի 27-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով:

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում`

Հոկտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 26-ի երեկոյան ժամերին, 27-ի գիշերը հնարավոր է անձրև։

Երևան քաղաքի հոկտեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

Օդի առավելագույն ջերմաստիճան` 24.8°C (2020թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` -2.6°C (1977թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 12.2°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Հանրապետության գետերի մեծ մասում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջանների գետերում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։

ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել