Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց Բայդենն ինձ նամակ գրի, ես ձեր հարցին կպատասխանեմ»․ Ալեն Սիմոնյանը՝ ամերիկյան առաջարկների մասին

Հոկտեմբեր 23,2024 13:25

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ինձ չի ուղղվել այդ նամակը, չեմ կարող հարցին պատասխանել։ Հենց Բայդենն ինձ նամակ գրի, ես այդ հարցին կպատասխանեմ»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ առաջարկներ է անում ամերիկյան կողմը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում։

«Ոչ մի գաղտնի բան չկա, ինչ կա, մենք բարձր ասում ենք, մենք բարձր ամեն ինչ պատմում ենք»,- հավելեց նա։

Հարցին, թե արդյոք Հայաստանն ու Ադրբեջանը քննարկո՞ւմ են հայ-ադրբեջանական սահմանից ԵՄ դիտորդներին հանելու հարցը, ԱԺ նախագահը պատասխանեց․ «ԵՄ դիտորդները ՀՀ տարածքում են գտնվում, մենք շնորհակալ ենք քաղաքացիական այդ առաքելությանը, այն երկրներին, որոնք այդ առաքելությունը այստեղ գործուղել են։ Եվ հույս ունենք, որ խաղաղության պայմանագիրը մինչեւ կնքելն առնվազն այդ դիտորդներն այստեղ կլինեն, որովհետեւ հաճախ է լինում, որ ադրբեջանական կողմը հայտարարում է, որ հայկական կողմը ինչ-որ զորքեր է տեղաշարժում կամ պատրաստվում է ինչ-որ հարձակումների։ Այդ եվրոդիտորդները դա արձանագրում են։ Հետո կապրենք, կտեսնենք, հետո կարող է դրա կարիքը չլինի։

Մենք հակված ենք լիակատար խաղաղության, մենք հակված չենք խաղաղության, որը ձեւական է։ Եվ երբ ադրբեջանական կողմը խոսում է ռեւանշիզմից, ամենամեծ ռեւանշիզմն այն է, ինչ հիմա իրենք անում են, այն է՝ կոնկրետ ինչ-որ մի ուղղությամբ մեզանից ճանապարհ ուզելը, ՀՀ-ին ինչ-որ բան փորձել պարտադրելը։ Դրանով են իրենք սերմանում այն ռեւանշիզմը, որն այսօր հայ ժողովրդի մեջ չկա, ես պնդում եմ, որ չկա, որովհետեւ հայ ժողովուրդն այսօր ուզում է ապրել խաղաղ իր երկրի տարածքում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031